Ներքին 2 տարի առաջ - 21:07 20-02-2024

Շենքի հիմքը փլուզված է, սա ապրելու տեղ չէ․ Երևանում վթարային շենքերի պակաս չկա

Երևանում վթարային շենքերի պակաս չկա, վերանորոգման կարիք ունեցողների՝ ևս։ Վթարային շենքերի և դրանց փլուզման թեման տարիներ շարունակ մնում է չլուծված։ Բնակիչներն ահազանգում են, որ այդ պայմաններում հնարավոր չէ ապրել․ պարզապես գոյատևում են։

Oragir.News-ը զրուցել է այդ շենքերից մեկի՝ Ներքին Շենգավիթի Շահամիր Շահամիրյան փողոցի 1-2-3 շենքի բնակիչների հետ շենքի վթարայնության, փլուզման վտանգների, պետության անտարբերության և քայլեր չձեռնարկելու մասին։

«Այս շենքը 70-80%-ով վթարային է։ Ամեն երկրաշարժին դողում ենք, շենքի տակ էլ ամբողջությամբ ջուր է։ Հոսանքները բաց են, կոյուղիները հաճախակի են լցվում տուն, փլուզման վտանգ կա․ ամեն երկրաշարժի բնակիչները թափվում են դուրս։ Սա ապրելու տեղ չէ, շենքը ապրելու շենք չէ, մենք 25 տարի է՝ սպասում ենք այս շենքի քանդելուն ու մեր տեղափոխմանը։ Չգիտենք, թե ինչ փափուկ բարձ դրեցին ժողովրդի գլխի տակ, իբրև շուտով փլուզելու են, ընտրությունների ժամանակ եկան ու խոսք տվեցին վերանորոգել, բայց ապարդյուն»։

Մեկ այլ բնակիչ մեզ հետ զրույցում ասաց․ «Տանիքում միշտ կաթում է, նկուղում ջուր է հավաքվում, շենքի հիմքը փլուզված է։ Տարիներ առաջ հրդեհ բռնկվեց, վերին հարկի փակ լինելու պատճառով մարդ խեղդվեց ծխից ու մահացավ, շատ վտանգավոր է, փախչելու տեղ չունենք։ Եթե բարելավեն ու նոր բնակարան հատկացնեն, մեծ սիրով կլքենք մեր տունը»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար