Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանավորման պատճառների, Բագրատ Սրբազանին վերագրվող ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքի, Արցախի նախագահ չընտրելու պատճառների, այս շրջանակներում առաջիկայում սպասվող զարգացումների, արցախցիների թիրախավորումների, սոցիալական աջակցությունը դադարեցնելու հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը դատվելու է Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար։
«Արցախի ժողովուրդը դեռևս 91 թվականին հանրաքվեն շատ ծանր պայմաններում արել է և որոշել է, որ ինքն ուզում է միանալ Հայաստանի Հանրապետությանը, ինքը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, ինքն արդեն ինքնորոշվել, վերջացել է։ Էստեղ որևէ, էն ինչ որ տեղի ունեցավ դրանից հետո, էդ պատերազմը մենք չհրահրեցինք, էդ պատերազմը մեզ պարտադրվեց էլի՝ Ադրբեջանի կողմից։ Փառք Աստծո, մենք պատվով դուրս եկանք, սակայն իմ խոսքն ընդհանրապես պատերազմներում հաղթանակի կամ պարտության մասին չէ։ Նույնիսկ մեր պարտությամբ մենք ո՛չ չեղարկեցինք, ո՛չ հաստատեցինք էդ միջազգային իրավունքը, մենք, դա արդեն հաստատել էինք՝ 91 թվականին, երբ ինքնորոշվել էինք։ Հետևաբար՝ դրանից հետո տեղի ունեցող պրոցեսները որևէ կերպ էլի չէին հաստատում կամ չէին հերքում էդ մեր միջազգային իրավունքի իրացումը, որը մենք արդեն իսկ իրացրել ենք, բայց սարսափելին այն էր, որ 2018-ից սկսած, իսկ ավելի վառ՝ էսպես, ցայտուն ձևով, արդեն 2020-ին Հայաստանի իշխանությունները միանձնյա չեղարկեցին միջազգային իրավունքը, և բնական է՝ Ադրբեջանը սկսեց սատարել Հայաստանի իշխանություններին։
Ինչո՞ւ, որովհետև, դա հենց իրենց օրակարգն էր, դրան միացավ Թուրքիան, որովհետև դա հենց իրենց օրակարգն էր, որովհետև դա լայն հնարավորություն էր տալիս հետագայում հավակնություններ ունենալ արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ, ինչի ականատեսն ենք, այո՛, մենք հիմա և դա շարունակվելու է այնքան, չնայած արդեն այս փուլում Հայաստանը՝ որպես դերակատար, գոյություն չունի այս պրոցեսներում, ուզում է պատռվեն մեջտեղից այս իշխանությունները, ուզում են կրթվեն նորաձև և դա որպես քաղաքական օրակարգ առաջ տանեն, ինչ թեզեր ուզում են առաջ գցեն, իրենք այլևս գոյություն չունեն միջազգային քաղաքական դաշտում, և իրենք այլևս օրակարգ թելադրողներ չեն։
Էստեղ արդեն ամբողջ խնդիրը, թե միջազգային դերակատարներից որի շահի մեջ է լինելու, իսկ էսօր այդ շահը շատ հստակ երևում է, որ կա տարբեր դերակատարների մոտ, և էդ դերակատարների մոտ էսօր արդեն կարմիր թելով գնում է, էսպես հստակ երևում է, խոսում են Արցախի ինքնորոշման մասին՝ դեռևս 91 թվականին։ Եվ եկեք, որևէ մեկս չզարմանանք, որ նախադեպը, որը, Կոսովոյի պարագայում է եղել Դոնեցկի, Լուգանսկի, տեղի կունենա նաև Արցախի հարցում։ Եվ, գիտեք, ես փորձում եմ պատկերացնել արդեն էդ ժամանակ Հայաստանի իշխանությունների՝ ներկայիս իշխանությունների վիճակը, որովհետև դա կարող է լինել իրենց կամքից անկախ, և իրենք տեղյակ էլ չլինեն դրա մասին։ Պարզապես գինը, գինը շատ ցածր է լինելու, բայց պատասխան միևնույն է՝ իրենք են տալու, և ես վստահաբար եմ ասում՝ հենց իրենք դատվելու են՝ իրենց էդ արած հանցագործության համար, թե դատը տեղի կունենա Հայաստանում, թե արդեն միջազգային դատարաններում, դա ժամանակը ցույց կտա, բայց են, որ ընթացքը արդեն կա, ու սկսվել է, գոնե եկեք տեսնենք, հա՞։ Վերջերս արդեն Ռուսաստանի հստակ դիրքորոշումն էդ առումով, եկեք տեսնենք, Շվեյցարիայի շատ արդեն, էսպես, ուղիղ գծով գնացած դիրքորոշումը, այն աստիճանի, որ արդեն Ամերիկայի Կոնգրեսում են փորձում էդ հարցը քննարկել։ Դա բավականին լուրջ հարց է, էստեղ մի ուղղություն չէ, միայն Ռուսաստան չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով Դավիթ Գալստյանի կալանավորմանը՝ Հակոբյանը նկատեց, որ այդ ճանապարհով Հայաստանի իշխանություններն ուզում են արցախցիներին վախեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում․