Արտաքին 4 տարի առաջ - 12:53 14-02-2022

iPhone-ի թաքնված գործառույթը կհուշի օգտատիրոջ ընկնելու մասին՝ ելնելով նրա քայլվածքից

iPhone-ի «հաստատուն քայլվածք» թաքնված գործառույթն օգտատիրոջը կզգուշացնի, որ նա կարող է ընկնել հաջորդ տարվա ընթացքում, գրում է DailyStar կայքը։
«Գործառույթը որոշում է, թե որքան հաստատուն է ձեր քայլվածքը: Այս ցուցանիշը կապված է ընկնելու վտանգի հետ։ Գործառույթը չի նախազգուշացնում որոշակի պահի ընկնելու մասին, այլ տեղեկացնում է առաջիկա 12 ամիսների ընթացքում ընկնելու հավանականության մասին»,- բացատրում է Apple-ը:
Քայլվածքի հաստատունությունը վերլուծելու համար օգտագործվում է Apple-ի հատուկ տեխնոլոգիան, որը վերահսկում է, թե ինչպես է քայլում օգտատերը։ Գործառույթն աշխատում է, եթե օգտատիրոջ iPhone-ը մշտապես նրա գրպանում է կամ գոտու վրա։
Նշվում է, որ ոչ հաստատուն քայլվածքի մասին ծանուցումները կարող են բժշկին այցելելու առիթ դառնալ, քանի որ դա կարող է վկայել զարգացող հիվանդության կամ վնասվածքի մասին:
iPhone-ը կարող է որոշել նաև քայլվածքի ասիմետրիկությունը, արագությունը, քայլքի երկարությանը, աստիճաններով բարձրանալու և իջնելու արագությունը և այլն: Այս բոլոր գործառույթները կարելի է գտնել Health հավելվածում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից