Ներքին 5 տարի առաջ - 12:18 03-02-2021

ՖԲ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԿՈՉԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ

«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք… խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում