Ներքին 1 տարի առաջ - 14:25 29-08-2025

ՊՆ-ն ծառայողական քննություն է անում պարզելու` ոնց է օտարերկրացին անարգել հասել առաջնագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է սկսել Շվեյցարիայի քաղաքացի ոմն Սանդրո Շմիդի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա վերջերս այցելել է Հայաստան, որտեղ շրջել է մոտոցիկլետով։ Ճանապարհորդության ընթացքում տղամարդն անարգել հասել է մարտական դիրքերից մեկը, որտեղ նրան դիմավորել են հայ զինծառայողներ։

Տեսանյութում, որը շվեյցարացին ինքն է տարածել համացանցում, հայ զինվորականները հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անկոչ հյուրին ձերբակալելու փոխարեն հաճելի զրույց են ունեցել օտարերկրացու հետ՝ առատորեն ու անկաշկանդ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

ՊՆ-ից հայտնում են, որ այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում