Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:40 14-02-2022

Վրաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերածություններ չկան

Վրաստանի Դմանիսիի մունիցիպալիտետում, որտեղ գտնվել է փետրվարի 13-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը, ավերածություններ չկան։ Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Կոբա Մուրադաշվիլին։
Միաժամանակ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկրաշարժից հետո Դմանիսի քաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը, որն այս պահին արդեն վերականգնվել է։
6.2 մագնիտուդ (ML) ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։ Երկրաշարժը զգացվել է ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Վրաստանում։ Ըստ երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների, էպիկենտրոնը գտնվել է Ջավախքի լեռնաշխարհի Սամեբա գյուղի մոտ։
Ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել նաև նաև Հայաստանում, մասնավորապես, Երևանում, ինչպես նաև ՀՀ-ի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի