Մամուլ 4 տարի առաջ - 08:55 12-02-2022

«Հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ. Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ իշխանական խմբակցությունում ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ, ինչպես ցանկանում են ցույց տալ։ Պարզվում է՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք գրեթե ողջ խմբակցության կողմից ոչ միայն լուրջ չեն ընդունվում, այլև մշտապես նյարդայնացնում են: Խոսքը որոշ ՔՊ-ական պատգամավորների մասին է, որոնք նոր են անդամագրվել փաշինյանական «գվարդիային», բայց փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ» և «հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը փետրվարի 12-ի համարում։

«Չնայած ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից արտաքուստ ոչինչ ցույց չի տրվում, և փորձ է արվում այնպիսի իմիտացիա ստեղծել, թե թիմում ամեն ինչ հարթ է, սակայն նրանք մի քանի անգամ դժգոհել են, որ հիշյալ պատգամավորները տեղի-անտեղի մեջ են ընկնում, անբովանդակ ու հիմնազուրկ ելույթներ ունենում, ու քանի որ ասելիք չունեն, ընդդիմադիրների նկատմամբ թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որոշ քպականներ այդ մասին անգամ դժգոհել են ընդդիմադիր պատգամավորի մոտ»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց