Արտաքին 4 տարի առաջ - 11:49 09-02-2022

Իսրայելը ռադարներ և զենիթային կայանքներ Է խոցել Սիրիայում

Իսրայելցի զինվորականները փետրվարի լույս 9-ի գիշերը ռադարներ և զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում, հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել Է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում: Թիրախների թվում են սիրիական ռադարը և զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ:

«Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը և անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Ինչպես փետրվարի 9-ին հայտնել Է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող Է զոհվել և ևս հինգը՝ վիրավորվել իսրայելական օդուժի կողմից Դամասկոսին հասցված հարվածների հետևանքով: Գործակալության տվյալներով, ի պատասխան Սիրիայի ՀՕՊ ուժերը կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան