Մամուլ 4 տարի առաջ - 07:52 09-02-2022

Չարչյանը Վարդաշենի կալանավայրում մականուն է ունեցել․ Հրապարակ

Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Այս մասին փետրվարի 9-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը․

«Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։ Չարչյանն իրեն լավ է զգում, կալանավայրում էլ, չհաշված առողջական վիճակի վատթարացումը, իրեն վատ չի զգացել։ Անվանի պրոֆեսորին «Վարդաշեն» ՔԿՀ-ում թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ շարքային կալանավորները, թե՛ ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել»,- գրել է «Հրապարակը»՝ հավելելով, որ քրեականներից պակաս «հեղինակություն» էլ չի եղել ինքը՝ Չարչյանը, որն անգամ իր «կլիչկան» է ունեցել գաղութում՝ «Պրոֆեսոր»։

Արմեն Չարչյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ իրեն ընդգծված հարգալից են վերաբերվել, որի պատճառը նաև այն է եղել, որ կալանավորների և ՔԿՀ աշխատակիցների մեջ եղել են անձինք, որոնց ընտանիքի անդամներին ու մերձավորներին ինքը ժամանակին բուժած է եղել։ Բայց ասել է նաև, որ իր համար ոչ մի արտոնություն կամ բացառություն չեն սահմանել ՔԿՀ-ում, պարզապես լավ են վերաբերվել՝ զուտ անձնապես։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան