Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:15 04-01-2025

Ավինյանը մեզ խաբել է․ մեր շենքերն արդեն 5-րդ կարգի վթարային են․ Վարդաշենի բնակիչ

«Տիգրան Ավինյանը մեկ տարի ու կես ժամանակ էր խնդրել, որ մեր հարցին լուծում տա, բայց ոչինչ չարեց։ Խնդրեց, որ իրեն ձայն տանք ու ինքը կզբաղվի մեր խնդրով, բայց չկատարեց իր խոստումը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդաշենի վթարային շենքերից մեկի բնակիչ Կարեն Գևորգյանը։

Ըստ նրա՝ Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները զայրացած և հիասթափված են։

Ավագանու վերջին նիստը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում իրենց խնդիրը լուծելու համար։

«Ասում են՝ իրենք միջոցներ չունեն, բայց քաղաքապետարանը հաստատ ունի այդ միջոցները։ Եթե անգամ չունի թող դիմի կառավարությանը։ Ավինյանը մեզ հստակ խաբել է։ Նա վաղուց պետք է լուծած լիներ խնդիրը։ Նախանցած տարի նախընտրական քարոզարշավին եկավ, ասեց՝ ինձ ընտրեք ու մեկ ու կես տարի ժամանակ տվեք, ես կլուծեմ բնակիչների տեղափոխման հարցը։

Փետրվարի 8-ին լրանում է մեկ ու կես տարին, այս ընթացքում, սակայն, ոչինչ չի արվել։ Այդքան շենքեր են կառուցվում, թող մեր երկու շենքրի բնակիչներին տեղափոխի այնտեղ։ Մեր շենքերի վիճակը գնալով վատթարանում է արդեն 5-րդ կարգ է։

Մեզ ստեց, մենք էլ հավատացինք, ընտրեցինք իրեն ու խաբվեցինք»,- ասաց Կարեն Գևորգյանը։

Բնակչի խոսքով՝ իրենք չեն հանձնվելու, շարունակելու են պայքարել մինչև հասնեն խնդրի լուծմանը։

«Մենք հետ չենք կանգնի։ Տոներից հետո գնալու ենք քաղաքապետարան, տուն չենք գնալու, մնալու ենք այնքան, մինչև խնդիրը լուծվի»,- եզրափակեց նա։

Նշենք, որ մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2023թ․-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր լուծել այս խնդիրը 1,5 տարվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան