Արտաքին 4 տարի առաջ - 09:06 09-02-2022

Բժիշկը նշել է «ստելս-օմիկրոնով» վարակվելու առաջին ախտանշանները

Գլխապտույտը և հոգնածությունը կարող են վկայել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.2 ենթատեսակով, այսպես կոչված, «ստելս-օմիկրոնով» վարակվելու մասին, գրում է Mirror պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը (NHS)։

Նշվում է, որ գլխապտույտը «կարող է ի հայտ գալ օրվա ընթացքում», բայց եթե այս ախտանիշը մշտական ​​ու ինտենսիվ է, պետք է դիմել բժշկի:

Մեկ այլ տարածված ախտանիշ է հոգնածությունը, որը վարակվելու դեպքում ի հայտ է գալիս բավականին վաղ: Հարավաֆրիկացի բժիշկ Անժելիկա Քութզին, որը երկրի իշխանություններին առաջինն է հաղորդել կորոնավիրուսի օմիկրոն շտամի մասին 2021թ.-ի նոյեմբերին, նույնպես ասում է, որ հոգնածությունը, մկանային ցավերի հետ մեկտեղ, կարող է լինել այս տարբերակի առաջին ախտանիշներից մեկը:

«Ստելս-օմիկրոնով» վարակման մասին կարող է վկայել նաև կոկորդի չորությունը կամ քերոցը, հարբուխը, փռշտոցը և մկանային ցավերը, հավելում է պարբերականը։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հիվանդները բողոքել են ոչ բնորոշ ախտանիշներից, ինչպիսիք են ուշագնացությունը, քթի փակվածությունը, գլխում «մշուշի» զգացողությունը, մաշկի ցանը, կոնյուկտիվիտը, սրտխառնոցը կամ փսխումը: Մյուսները հայտնել են քնի կաթվածի և գիշերային քրտնարտադրության մասին:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան