Արտաքին 4 տարի առաջ - 21:33 08-02-2022

Վիեննայի հանդիպումը առաջարկել է Հայաստանը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը եղել է հայկական կողմից։

«Հայաստանն է ուզել Վիեննայի հանդիպումը։ Նրանք առաջարկել են հանդիպել կա՛մ Ավստրիայում, կա՛մ Շվեյցարիայում։ 2009 թվականին Ժնևում արդեն անհաջող բանակցություններ էին ընթանում, ուստի որոշվեց հանդիպում անցկացնել Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Անկարան պաշտոնապես հրավիրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հարաբերությունների կարգավորման հարցերով երկրի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին, որը տեղի կունենա այս տարվա մարտի 11-13-ը։

«Ֆորումին նրանց մասնակցության հաստատում դեռ չկա»,- հավելել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։ Կողմերի միջեւ առաջին հանդիպումը կայացել է այս տարվա հունվարի 14-ին Մոսկվայում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
14:29 Ջութակահար Դավիթ Պիվազյանը ամուսնության առաջարկություն է արել Անուշ Սեդրակյանին

Ձեզ գուցե հետաքրքրի