Ավելին 5 տարի առաջ - 14:58 17-10-2021

Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել OnlyFans-ում՝ որպես սոցիալական լրատվամիջոցների քաղաքականության դեմ բողոքի նշան

Վիեննայի զբոսաշրջության խորհուրդը, որը խթանում է Ավստրիայի մայրաքաղաքի թանգարանների ցուցանմուշները, հաշիվ է ստեղծել OnlyFans-ում՝ ի նշան Instagram-ի և TikTok-ի քաղաքականության դեմ բողոքի, որոնք թույլ չեն տալիս հրապարակել մերկ մարդկանց պատկերող ցուցանմուշներ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պատճառը Ալբերտինայի թանգարանի հաշվի արգելափակումն էր 2021 թվականի հուլիսին, երբ տեսանյութերից մեկում ցուցադրվում էր ճապոնացի նկարիչ Նոբույոշի Արակիի աշխատանքները։ Նկարներից մեկում պատկերված էր մերկ կնոջ կուրծք:

Մինչ այդ՝ 2019-ին, Instagram-ը Վիեննայի թանգարաններից մեկին արգելել էր հրապարակել Պիտեր Պոլ Ռուբենսի ստեղծագործությունները, քանի որ այս սոցիալական ցանցի կանոնների համաձայն՝ արգելված է հրապարակել մերկ մարդկանց պատկերներ, նույնիսկ «գեղարվեստական ​​կամ ստեղծագործական» բնույթի։

Իսկ 2018-ին Facebook-ը Բնական պատմության թանգարանի էջից հեռացրել էր Վիլենդորֆի Վեներայի պատկերը՝ ավելի քան 25,000 տարեկան արձանիկը, որը ևս մերկ կնոջ պատկեր է: Ֆեյսբուքում նկարը համարվել էր «պոռնոգրաֆիկ»:

Վիեննայի թանգարանների էջին OnlyFans-ում կարելի է բաժանորդագրվել ամսական 3 դոլարով, մինչդեռ առաջին բաժանորդները կստանան Vienna City Card կամ մուտքի տոմս քաղաքի թանգարաններից որևէ մեկին որպես խրախուսանք:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ