Արտաքին 4 տարի առաջ - 16:52 08-02-2022

Մակրոնը որոշել է գիշերել հյուրանոցում, ոչ թե Կրեմլում. Պեսկով

Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլը պատրաստ է եղել Պուտինի և Մակրոնի միջև երկարատև բանակցություններին։ Նրա խոսքով, երկու նախագահների միջև «հաստատվել են շատ կառուցողական և բովանդակալից հարաբերություններ»։ Բացի դրանից, իրավիճակը «բավականին արտասովոր է, որը պահանջում է այդպիսի (երկարատև) խոսակցություններ»:

«Մենք ենթադրում էինք, որ հանդիպումը կարող է ձգվել, հատկապես այն բանից հետո, երբ Մակրոնը Մոսկվայում գիշերելու որոշում կայացրեց»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները ասուլիսից հետո շփվել են ևս շուրջ 20 րոպե, որն ավարտվել է գիշերվա ժամը մոտ 1-ին։ Նրա խոսքով, մտքերի նման երկարատև փոխանակումը եղել է նախագահների փոխադարձ ցանկությունը, քանի որ միայն ռուսական փաստարկների ներկայացումը «շատ ժամանակ է պահանջում»։

Պատասխանելով հարցին, թե ինչու Մակրոնը չի գիշերել Կրեմլի այն հարկաբաժիններում, որտեղ ժամանակին կանգ են առել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդներ, մասնավորապես՝ Բիլ Քլինթոնը, Կրեմլի խոսնակը հաղորդել է, որ «դա եղել է մեր հյուրերի ընտրությունը»։ «Հիմա այնտեղ կամ վերանորոգում է, կամ ինչ-որ այլ բան»,- ասել է նա։ Պեսկովը նշել է, որ այժմ օտարերկրյա առաջնորդների մեծ մասը նախընտրում է ապրել հյուրանոցներում, քանի որ Կրեմլում ամեն դեպքում չի կարող տեղավորվել ամբողջ պատվիրակությունը, իսկ «հյուրանոցը թույլ կտա բոլորին կոմպակտ կերպով ապրել»։

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի այցի ոչ պաշտոնական հատվածը, մասնավորապես՝ նրա գիշերային զբոսանքը Կարմիր հրապարակում, սակայն նշել է, որ ռուսական բոլոր ծառայությունները, որոնք զբաղված էին այցի ապահովմամբ, «մշտապես ուղեկցում են մեր բարձրաստիճան հյուրերին»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան