Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:28 28-04-2022

Զոհված զինծառայողի ծնողները գիշերել են դատախազության շենքի մոտ. նրանց թույլ չեն տվել վրան տեղադրել

Զոհված զինծառայողների ծնողները կրկին դատախազության մոտ էին։ Ինչպես տեղեկացրել էինք, արդեն երեք օր է՝ ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունում են, քանի որ դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Երեկ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ մնացին դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված