Ներքին 4 տարի առաջ - 13:15 08-02-2022

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը:

Դեսպան Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարության համար Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն ունի: Դեսպանը հավելել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով: Ֆուկուշիմա Մասանորին վարչապետին է ներկայացրել Ճապոնիայի դեսպանության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ