Արտաքին 4 տարի առաջ - 19:01 06-02-2022

Ռուսաստանը սահման է տեղափոխել «ներխուժման բանակի» մոտ 70 տոկոսը. լրատվամիջոցներ

Ռուսաստանը Ուկրաինայի սահմանների մոտ է տեղափոխել այդ երկիր լայնածավալ ներխուժման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների մոտ 70 տոկոսը, գրում են Reuters-ը և Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականների ամերիկյան հետախուզության աղբյուրների համաձայն, Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական գումարտակային մարտավարական խմբերի թիվը հասել է 83-ի. ընդամենը մեկ շաբաթ առաջ դրանք մոտ 60-ն էին, ևս 14 խումբ, ինչպես նշվում է, ճանապարհին է։

Ըստ The Washington Post-ի, Ուկրաինայի սահմանների մոտ և բռնակցված Ղրիմում ռուսաստանցի զինվորականների ընդհանուր թիվը հասնում է 100-130 հազարի։ Պարբերականները, կրկին հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, ներկայացնում են լայնածավալ ներխուժման դեպքում կորուստների հնարավոր գնահատականները: Ըստ դրանց, ուկրաինացի զինծառայողների շրջանում կորուստները կարող են կազմել 5-25 հազար մարդ, ռուսաստանցի զինվորականներինը՝ 3-10 հազար, քաղաքացիական անձանց շրջանում՝ 25-50 հազար մարդ։ Բացի այդ, ըստ պարբերականների, ներխուժումը կարող է հանգեցնել մինչև 5 միլիոն փախստականների տեղափոխման ԵՄ երկրներ: Գնահատականներ են տրվում նաև հնարավոր ռազմական արշավի ընթացքի վերաբերյալ. ենթադրվում է, որ ռուսաստանցի զինվորականները կարող են ընդամենը 2 օրում Կիև մտնել, սակայն այս քաղաքի գրավումը կուղեկցվի բազմաթիվ զոհերով։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին