Արտաքին 3 տարի առաջ - 23:53 15-11-2022

Ռուսաստանը Լեհաստանի տարածքի վրա հրթիռներ է արձակել. լրատվամիջոցներ

Լեհական ռադիոն և «Associated Press» գործակալությունը տեղեկացնում են, որ երեքշաբթի օրը Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ երկու հրթիռ է պայթել։ Նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։

Ուշագրավ է, որ պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը չեն հաստատում։

Միջադեպի մասին հայտնել է նաև «Radio ZET» ռադիոկայանը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Լրատվամիջոցը չի նշում, թե կոնկրետ որտեղից են արձակվել հրթիռները։

«Associated Press»-ը` հղում անելով ԱՄՆ հետախուզության անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է, որ ռուսական հրթիռներն արձակվել են դեպի Լեհաստան։

Միևնույն ժամանակ «Reuters»-ը հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս պատրաստ չէ հաստատել Լեհաստանի տարածքի վրա արձակված ռուսական երկու հրթիռների տվյալները։

«Radio ZET»-ի փոխանցմամբ՝ հրթիռները պայթել են Լյուբելսկի շրջանի Պշևոդով գյուղում։ Լեհաստանի հրշեջները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել հացահատիկի չորանոցում, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։

«Gazeta Wyborcza»-ն հայտնում է, որ Լեհաստանի կառավարությունը անվտանգության և պաշտպանության կոմիտեի արտակարգ նիստ է հրավիրել։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է նաև Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։ «Ցավակցում եմ լեհ զինակից եղբայրներին: Ռուսական հանցագործ ռեժիմը հրթիռներ է արձակում, որոնք հարվածում են ոչ միայն ուկրաինացի խաղաղ բնակիչներին, այլև վայրէջք են կատարում Լեհաստանում` ՆԱՏՕ-ի տարածքում»,- իր թվիթերյան էջում գրել է Պաբրիկսը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա