Արտաքին 4 տարի առաջ - 16:33 04-02-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին նշանակել են Նորվեգիայի ԿԲ ղեկավար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նշանակել են Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար։ Այս մասին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։

Հետաքրքիր է, որ դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստոլտենբերգի լիազորություններն ավարտվում են միայն 2022 թվականի հոկտեմբերին։ Այսպիսով, նշանակումը տեղի կունենա այն ժամանակ, երբ նա հեռանա դաշինքի ղեկավարի պաշտոնից։

Նախկինում երկու անգամ Նորվեգիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ն գլխավորել է 2014 թվականից: Հունվարին մի շարք երկրներ, որոնք մտնում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, դիմել են Ստոլտենբերգին խնդրանքով՝ չլքել իր պաշտոնը լիազորությունների ժամկետը լրանալուց հետո։ Հայտնի է, որ նրան խնդրում են մնալ դաշինքի այնպիսի խոշոր անդամներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Գերմանիան։ Դաշինքի մի շարք անդամ երկրների կարծիքով՝ նա իր աշխատանքը լավ է կատարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել