Մամուլ 4 տարի առաջ - 08:17 04-02-2022

Ջանջուղազյանի թեկնածությունն առաջ է «բրթել» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։

Պալատի հեռացող նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 20-ին` դիմում գրելու հաջորդ օրը, մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղը զիջում է թարմ, երիտասարդ ուժերի, եւ անգամ ենթադրել էր, որ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է։ Թե ինչու են որոշել ՀՀԿ-ի գլխավոր գանձապետին նշանակել Հաշվեքննիչի նախագահ, փորձեցինք լսել անձամբ Ջանջուղազյանից: Ասաց՝ «երբ պահը հասունանա» հարցերին պատասխանելու, կխոսի, առայժմ գերադասում է լռել:

Փորձեցինք ճշտել՝ ճի՞շտ են այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջ է հրում պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ում հետ նրան տեսնում են տարբեր սրճարաններում։ Ջանջուղազյանը կորցրեց ինքնատիրապետումը․ «Կներեք, իսկ Դուք ինչի՞ հիման վրա եք զանգել իմ անձնական հեռախոսին, այսօր Դուք իրավունք եք Ձեզ վերապահել զանգել ինձ անձնական համարով եւ հիմա էլ ինձ չգիտեմ ինչ եք անում»: Բացատրեցի, որ իրեն ոչինչ չեմ անում, ընդամենը հարց եմ տալիս։ «Այսուհետ այս հեռախոսահամարից չօգտվեք Դուք»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի