Արտաքին 4 տարի առաջ - 15:17 03-02-2022

Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պուտինի այցին Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան ուղևորությունից հետո ծրագրում է այցելել Թուրքիա։ Այս մասին Էրդողանն ասել է Կիև թռչելուց առաջ՝ մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք հանդիպում կունենանք պարոն Զելենսկու հետ, իսկ պարոն Պուտինը մեզ հաղորդեց, որ Չինաստան այցից հետո կայցելի Թուրքիա»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «անհանգիստ շրջանը» կհաջողվի բարեհաջող հաղթահարել։ Էրդողանը չի հստակեցրել Պուտինի այցի ժամկետները։

Թուրքիա Պուտինին հրավիրելու մասին Էրդողանը հաղորդել էր հունվարի 26-ին։ Նա նաև ցանկություն է հայտնել կազմակերպելու Պուտինի և Զելենսկու հանդիպումը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում