Մամուլ 4 տարի առաջ - 09:11 03-02-2022

2 մլրդ դրամ՝ «պինցետով» հեռացվող վարակի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ 150 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե անհրաժեշտ գումարը ուղղվելու է վարակիչ հիվանդության՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառուների ծախսերի իրականացմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե գումարը ինչի վրա է ծախսվելու:

Մասնավորապես, 590 մլն դրամ ուղղվելու է վերապրոֆիլավորված ԲԿ-ների հունվար ամսվա պահպանման ծախսերին, 490 մլն դրամ՝ ԲԿ-ների աշխատակիցների աշխատավարձին։ Իսկ միայն 1 մլրդ դրամ ուղղվելու է Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարի համար։ Հավելենք, որ ընթացիկ ամսում ՀՀ-ում վերապրոֆիլացված բժշկական կենտրոնները, ըստ նախագծի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», Սպիտակի եւ Կապանի բժշկական կենտրոններն են:

Այսինքն՝ կորոնավիրուսից չվախենալու, այն պինցետով եւ օղիով ախտահանելու խոստում տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ միայն հունվար ամսվա ծախսերի համար 2 մլրդ դրամ է փոխանցելու հենց այդ վարակի դեմ պայքարելու նպատակով: Բայց նկատենք, որ միայն չորս հիվանդանոցների վրա է բաշխվելու 2 մլրդ 150 մլն դրամ գումարը։ Թե ինչպես են ծածկվելու մյուս հիվանդանոցների ծախսերը, նախագծում խոսք չկա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան