Մամուլ 5 տարի առաջ - 10:15 04-03-2021

ՑՈՒՅՑԵՐԸ՝ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչեւ տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 հազար 816 դեպք, որոնցից 163 հազար 906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 2 մահվան դեպք:

Աշխարհում եւ Հայաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում:

Կհիշեք՝ մարտի 1-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք անցկացրեց, չնայած ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները:

Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Արի ու տես, որ մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են: Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, եւ, իհարկե, մտահոգված են:

Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները եւ չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացի տուգանվեց 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար:
Ընդդիմության եւ իշխանության հրավիրած հավաքներին հակահամաճարակային 3 կարեւոր կանոն՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը եւ ձեռքերի հիգիենան, խախտվում է,
մինչդեռ նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչեւ 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ եւ այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա: Ինչպես ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան