Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:52 01-02-2022

Նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Խաչատուր Սուքիասյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկ-վել է նաեւ Բաբկեն Արարքցյանի հետ, ով դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին եւ համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել, գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, եւ ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը։

Հիշեցնենք, որ 2019-ին Խաչատրյանը Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր ընտրվել, նրա եւ Սուքիասյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի` սկսած 90-ականներից: Նրա` նախարար նշանակվելու հարցում էլ Սուքիասյանն է եղել «քավորը»։

Այս որոշումն անակնկալ է եղել բոլորի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի առցանց վերջին ասուլիսից հետո թիմում կասկած չունեին, որ ապագա նախագահը լինելու է «սվոյ»` ինչպես Փաշինյանն ընդգծեց, որ «քաղաքական ներդաշնակությունը վերականգնվի», եւ կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն-վարչապետ-ՀՀ նախագահ լինեն միասնական եւ կուռ կառույց: Թեեւ ՔՊ-ում ոմանք խոր կասկածներ ունեն՝ Խաչատրյանը մինչեւ վերջ կենթարկվի՞ Փաշինյանին ու իշխող թիմին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը