Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:00 28-01-2022

Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից

Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին:

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել:

Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:

Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը:

«Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի:

Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները:

Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»:

«ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը:

Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին