Ներքին 4 ամիս առաջ - 17:32 10-04-2026

Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության. «Հայաստան» դաշինք

«Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը»,-այսպես է արձագանքել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքները համակարգող Ագնեսա Խամոյանը երեկ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ռ. Քոչարյանի հետ համագործակցության վերաբերյալ հայտարարությանը։

Նա նշել է. «Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։ Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։ Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության:

Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։ Հետեւաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում