Ներքին 53 րոպե առաջ - 23:20 26-09-2026

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում աշխարհագրական հեռավորությունը պակաս ազդեցություն ունի համագործակցության զարգացման հեռանկարների վրա և առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան մակարդակի փոխայցելությունները:

Արարատ Միրզոյանը և Թերեզա Լազարոն մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):