Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:54 28-01-2022

Իշխանությունը չեղարկել է և՛ բանակի տոնը, և՛ Դիլիջանի հավաքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախարար Սուրեն Պապիկյանի:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ նաև, որ երկրորդ անգամ covid-19 է ախտորոշվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նա ինքնամեկուսացել է: Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները: Որպեսզի այս ամենը կազմակերպված դեմարշ չդիտարկվի, ՔՊ-ն չեղարկել է նաեւ Դիլիջանյան եռօրյա հավաքը, որը ծրագրել էին անցկացնել հունվարի 28-30-ը: Այլեւս Դիլիջան մեկնելու կարիք չկա՝ Բանակի օրվա միջոցառումներից խուսափելու հարգելի պատճառ ունեն՝ կովիդը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը