Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:28 28-01-2022

Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությանն անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: Նա նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պատասխանատուն է եղել, որին պաշտոնից ազատել էր Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ասել է թե՝ ԱԱԾ-Ն հրթիռների գործով հիշել է նաեւ նախկինում ազատված փոխնախարարին:

Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա 44-օրյա պատերազմից հետո՝ պաշտպանության նախարար, սակայն 100 օրը չլրացած՝ նրան ազատեցին, ինչից հետո Կարապետյանը գնացել է Մոսկվա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը