copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:00 26-01-2022

Քաղաքական աղմուկի տակ աննկատ ավերում են տնտեսությունը

2018թ․ հայտնի դեպքերից հետո հայ հանրությունը հայտնվել է քաղաքական իրադարձությունների հորձանուտում։ Մարդիկ «զբաղված են քաղաքականությամբ» ու չեն նկատում տնտեսությունում ընթացող կործանարար զարգացումները, որոնց հետևանքները վերացնելու և երկիրը «խելքի բերելու» համար անգամ ազգային իշխանությունների կառավարման դեպքում տասնամյակներ կպահանջնվեն։ Վատ կառավարման արդյո՞ւնք են արդյոք այդ զարգացումները, իրավիճակին չտիրապետելո՞ւ, թե՞ միտումնավոր անցանկալի հունով տանելու հետևանք։ Համադրելով կառավարության մի քանի ծրագրեր՝ փորձենք տեսնել կամ բացառել դրանց տրամաբանական կապը։ Հոկտեմբերի կեսերին վարչապետը կառավարության հերթական նիստում դիմեց գյուղացիներին՝ առաջարկելով արմատախիլ անել իրենց տնամերձ այգիների բոլոր ծառերը, «քանի որ սրանք ավելի քան 90%-ով սերտիֆիկացված չեն, և փոխարինել կառավարության կողմից տրվելիք սերտիֆիկացված տնկիներով»:

Նախ՝ 10-15-20 տարի առաջ, երբ տնկվում էր այդ ծառերի մի մասը, սերտիֆիկացում գոյություն չուներ։ Երկրորդ՝ եթե նույնիսկ ծառը սերտիֆիկացված չէ, բայց ընտիր բերք է ապահովում, դրա արմատախիլ անելու և փոխարենը անորոշ թղթի կտորով «ապահովագրված» ինչ-որ ծառ տնկելու իմաստը ո՞րն է։ Եվ երրորդ՝ հանրապետությունում հազիվ մի քանի հատ «սերտիֆիկացված» տնկարանային տնտեսություններ կան, տնկիների քիչ քանակով, որ ոչնչով չեն տարբերվում չսերտիֆիկացվածներից, պարզապես սրանց տերերը ավելի «ճկուն» լինելով փաստաթղթավորել, սերտիֆիկացրել են իրենց տնկարանները։ Արդյոք Փաշինյանին չե՞ն ներկայացրել այս իրավիճակը։

Մինչ այդ Փաշինյանի ու իր կառավարության կողմից բազմիցս հայտարարվել է, որ կլիմայի փոփոխության արդյունքում տարեցտարի ոռոգման ջրի սակավությունը խորանալու է, ինչից էլ ելնելով պետք է անցնենք կաթիլային ոռոգման։ Անգամ արտոնություններ սահմանվեցին նրանց համար, ովքեր իրենց այգիներում կտեղադրեն կաթիլային ոռոգման համակարգեր։ Նույն ընթացքում հանրապետության այս ոլորտի ճանաչված մասնագետների հետ հանդիպումներից պարզվեց, որ գաղափարն իրենցը չէ, ավելին, այդ հարցով կառավարությունից իրենց հետ չեն էլ խորհրդակցել։ Բացատրեցին նաև, որ նման համակարգ ամբողջ հանրապետությունում, առավել ևս Արարատյան դաշտում ներդնելու համար աշխատանքների շուրջ 90%-ը պետք է իրականացնի կառավարությունը՝ ի դեմս ջրային տնտեսության․ փակ, ներքին ճնշում ունեցող խողովակներով ջուրը հասցնի գյուղացու հողին, որից հետո նա կանի մնացյալը։ Կառավարությունն իր անելիքի մասին լռում է և վաղը, երբ ոռոգման ջրի առումով խնդիրներ առաջանան, մեղավոր կկարգվի գյուղացին, որ կաթիլային ոռոգման համակարգ չի ներդրել։

Քաղաքական թոհուբոհի մեջ աննկատ անցավ նաև կառավարության կողմից հակակարկտային կայանների տեղադրման ֆինասավորումից հրաժարվելը, սրանց արդյունավետությունը ցածր լինելու և բնապահպանական ու մթնոլորտային մի շարք խնդիրների (որևէ հիմնավորում, խնդիրների թվարկում չկա) պատճառով: Փոխարենը առաջարկում են գյուղացիների կողմից հակակարկտային ցանցերի կիրառում։ Նշենք, որ մեկ կայանի տարեկան ծախսը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ, որը գյուղերը վճարում են իրենց բյուջեներից։ Կայանը կարկուտից ապահովում է 50-100 հա տարածք։ Մեկ հեկտարի հակակարկտային ցանցի արժեքը խաղողի համար կազմում է 7-8 հազար դոլար, պտղատուներինը՝ 17-18 հազարից մինչև 22 հազար դոլար։ Ցանցերի օգտագործման առավելագույն ժամկետը 10 տարի է։ Մեկ հա-ից գյուղացու ստացած եկամուտը առավելագույնը կազմում է երեք-չորս հազար դոլար։ Կհետևի, որ գյուղացին 6-7 տարի պետք է աշխատի միայն կարկտապաշտպան ցանցերի ծախսերը փակելու համար, իսկ ապրելու համար․․․։ Բացի դա, այդ ցանցերը բանջարեղենի, բարձրաճ ծառերի (Հայաստանի ծառերի 90%-ը), հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված չեն։ Դժվար է հավատալ, որ կառավարությունում այդ ամենին տեղյակ չեն։

Վերջերս էլ պարզվեց, որ գյուղատնտեսության մեջ ամենաշատը կիրառվող ազոտական պարարտանյութի, ամոնիակային սելիտրայի պարկի գինը, որ մինչև անցած տարեվերջ 6-9 հազար դրամ էր (պայմանավորված նրանով, թե որ երկրի արտադրանք է) հասել է 22-25 հազարի։ Կառավարությունում տիրող տրամադրություններից հասկանալի է դառնում, որ չեն պատրաստվում սուբսիդավորել սրա ներկրումը։ Իսկ սելիտրայի տեղական արտադրությունը վերականգնելու մասին (Վանաձորի քիպրոմի) ընդհանրապես խոսք չկա։ Հիշեցնեմ, որ այսօրվա իշխանավորները Փաշինյանի գլխավորությամբ ժամանակին Վանաձորի քիմպրոմի չվերագործարկելը բացատրում էին գործող իշխանությունների մաֆիոզ շահերով։ Մինչդեռ սելիտրայի արտադրություն կազմակերպելը լիովին հիմնավորված է։ Ամեն տարի ՀՀ է ներկրվում 30-50 հազար տոննա ամոնիակային սելիտրա։

Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն ինչ անում է հայ-թուրքական սահմանի բացման համար։ Նա ինքն էլ ընդունում է, որ սահմանի բացումը լուրջ ռիսկեր է պարունակում գյուղատնտեսության համար, բայց․․․, բայց դա էլ արդեն գյուղացու խնդիրն է (այն գյուղացու, որը որպես փրկիչ է ընդունում Փաշինյան Նիկոլին), թող նա էլ մտածի։

Վատ կառավարման արդյո՞ւնք են արդյոք այս զարգացումները, իրավիճակին չտիրապետելո՞ւ, թե՞ միտումնավոր անցանկալի հունով տանելու հետևանք․․․

Աշոտ Խաչատրյան

adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
23:17 Մե քիչմ ջահել չէ՞ մեր քաղաքապետը. Գյումրիի քաղաքապետի թեկնածուները քարոզչություն են անում
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին