Ներքին 4 տարի առաջ - 12:18 26-01-2022

Մահացել է բանաստեղծ Մերուժանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Մերուժան գրական անվամբ:

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Էջմիածնում: Եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում: Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ Մերուժանի բնակարանում տեղի են ունեցել «Հայ երիտասարդների միության» մի շարք հավաքներ։ 1963 թվականի ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ և ընտրվել է ՀԵՄ 7-հոգիանոց խորհուրդը (նույնպես տեղի է ունեցել Մերուժանի բնակարանում)։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։ Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով մի շարք ստեղծագործություններ է ուղարկել արտերկիր։

1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով ավելի է խստացվել նրա ռեժիմը, և քաղկալանավորների համար նախատեսված մորդովական խիստ ռեժիմի կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ:

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ Նա գրել, ապա ինքն էլ բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Մերուժանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։ Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը: 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել:

2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

Հեղինակ է «Լուսամփոփ», «Ընթացք», «Վերջալույսի խոհեր», «Խոսքեր հրաժեշտից առաջ», «Մորմոքի պսակներ», «Ընտրանի», «Մեներգ», «Վլադիմիրի բանտում» գրքերի ու հուշագրությունների հեղինակ է ։

Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան