Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:17 28-05-2021

Ստեփանակերտում կայացել է բանաստեղծ Ալիսա Բաղդասարյանի նոր գրքի շնորհանդեսը

Այսօր՝ մայիսի 28-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել բանաստեղծ, գրականագետ Ալիսա Բաղդասարյանի հեղինակած հինգերորդ՝ «Պատերազմից հետո» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ներառում է «Պատերազմից առաջ», «Պատերազմի ընթացքում» և «Պատերազմից հետո» ստեղծագործությունները։

«Գրքի երեք ստեղծագործությունները այն ժամանակահատվածներն են, երբ մենք կարողացանք ուրախանալ, տխրել, գիտակցել մեր ուրախության ու տխրության արժեքն ու հետևանքները։ Իրականում, ես փորձել եմ գրքի մեջ արտահայտել այն ձայնը, ասել այն խոսքը, որը յուրաքանչյուր հայի, տվյալ դեպքում՝ արցախցուն մտահոգող և մտատանջող խնդիրն էր։

Այսօր արդիական են այդ խնդիրները և,ցավոք սրտի, մենք չունենք որոշակիություն ապագայի հանդեպ, և Աստծո օրհնությամբ ու ժողովրդի միջնորդությամբ պետք է այնպես անենք, որ մեր հողը շենացնենք, որ մեր հողը լինի այն ծաղկուն, գեղեցիկ ու հետաքրքիր երկիրը, որը մենք սիրում ենք ավելի, քան՝ ինքներս մեզ,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը։

Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես են եկել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսները, ինչպես նաև ուսանողների կողմից ընթերցվել են հատվածներ գրողի նոր գրքում զետեղված ստեղծագործությունից։

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով ելույթ է ունեցել նաև ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը և միջբուհական համագործակցության շրջանակում Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանին է նվիրել ԱրՊՀ-ում տպագրվող պարբերականներից և իր հեղինակային գրքից։ Միջոցառումը եզրափակվել է երգչուհի Էռնա Միրզոյանի երաժշտական գեղեցիկ կատարմամբ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան