Ներքին 3 տարի առաջ - 14:01 02-03-2023

Հայաստանի գրողների միությունը ցավակական ուղերձ է հղել բանաստեղծ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի գրողների միությունը ցավակցական ուղերձ է հղել Արցախի գրողների միության նախագահ, Արցախի պետական օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի գրողների միությունը խոր ցավով տեղեկացավ Արցախի գրողների միության նախագահ, տաղանդաշատ բանաստեղծ, քաղաքական-հասարակական գործիչ, Արցախյան շարժման երևելի լիդերներից Վարդան Հակոբյանի մահվան գույժը։

Անասելի ու բարձր է նրա դերը Արցախի գրական կյանքի կազմակերպման ու գրականության հանրահռչակման ասպարեզում։ Համահայկական նշանակության սիրելի ու սիրված անուն էր, նրա գլխավորությամբ Արցախում կայացվել են միջազգային ու սփյուռքահայ գրողների փառատոներ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի շատ լեզուներով։ Վարդան Հակոբյանի մարդկային կերպարը առինքնող էր ու ձգող։

Եղբայրաբար իմ ցավակցությունն եմ հայտնում, երկար տարիների ընկերոջս կորուստը չի ասվի բառերով։ Մխիթարական է, որ նրա գործն անմահ է և մշտակա Արցախի հետ։

Ցավոք, առկա վիճակը թույլ չի տալիս Հայաստանից նրա երկրպագուների, գնահատողների ու գրական ընկերների ներկա լինելը մեր սիրելի Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը։ Մեր գրողները նրան հրաժեշտ կտան ՀԳՄ-ում։

Թող աշխարհը իմանա՝ Ադրբեջանի շրջափակումը ինչ հարված հասցրեց նրա սրտին։ Սիրտ, որ բաբախում էր մարդկության հանդեպ մեծ սիրով»,- ասված է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձում:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են