Մամուլ 4 տարի առաջ - 08:43 26-01-2022

Երևանի ընտրություններին արդեն սկսել են պատրաստվել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք, դեռ պարզ չէ՝ կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ։

Իշխանությունը հասկանում է, որ Երեւանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին եւ որոշ հարցերում ընդդիմանալ։

ՔՊ-ական շրջանակներում կա նաեւ կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել եւ վերահսկել Երեւանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն աշխատող սկզբունք է։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը