Ներքին 4 տարի առաջ - 23:54 20-01-2022

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

Հունվարի 20-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու աջակցության նոր փուլի մասին:

«Ավրորա-2021»-ի մրցանակի դափնեկիր Ջուլյեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան մրցանակի միջոցները և դրանք կօգտագործեն տեղական բնակչության հրատապ կարիքները բավարարելու համար: Հաշվի առնելով համահիմնադիրների լրացուցիչ ներդրումը, այս փուլում «Ավրորան» 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերին։

Ինչպես հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունից, նախագծերն ուղղված են առողջապահության (6 նախագիծ), կրթության, մշակույթի և սպորտի (3 նախագիծ) զարգացմանը, սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) և ենթակառուցվածքների վերականգնմանը (1 նախագիծ)։

2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ավրորան» և Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երևանում Սուրբծննդյան տոնավաճառ էին կազմակերպել։ Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25 000 դոլար, կուղղվի ձմեռային սեզոնին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պարենային անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, ցանկացողներին կտրամադրվի բարձրորակ կարտոֆիլի սերմացու։ Շահառու կարող է դառնալ ավելի քան 3200 մարդ։

«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը և օգնել է տարածաշրջանի 131 000 բնակչի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում