Արտաքին 4 տարի առաջ - 15:47 13-01-2022

Ֆրանսիայում սահմանվում է պատվաստման անցաթուղթ

Ֆրանսիայում սահմանվում է պատվաստման անցաթուղթ, որը պարտադիր է թանգարանների, թատրոնների, սրճարանների, ռեստորանների և հեռավոր ուղևորությունների համար: Համապատասխան օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել Ֆրանսիայի Սենատի կողմից, հաղորդում է The Guardian-ը։

Նախաձեռնությունն ուղղված է գործող միջոցների ուժեղացմանը, մասնավորապես՝ սանիտարական անցաթղթերի փոխարինմանը պատվաստման անցաթղթերով. իշխանություններն այս կերպ հույս ունեն պայքարել կեղծ անցաթղթերի դեմ։

Սենատում քվեարկությունից հետո հաջորդ փուլը կլինի օրինագծի քննարկումը հատուկ համատեղ հանձնաժողովի նիստում, որը կազմված է Ազգային ժողովի յոթ պատգամավորներից և յոթ սենատորներից։ Եթե ​​հանձնաժողովը դրական գնահատական ​​տա, ապա օրինագիծն այնուհետև կներկայացվի խորհրդարանի երկու պալատների վերջնական քվեարկությանը։ Եթե ​​հանձնաժողովը մերժի փաստաթուղթը, ապա խորհրդարանում կանցկացվեն նոր քննարկումներ։ Օրենքն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի նախագահի կողմից ստորագրվելուց հետո։

Օրինագծում ասվում է, որ պատվաստման անցաթուղթ կպահանջվի թանգարանների, թատրոնների, սրճարանների, ռեստորանների և հեռավոր ուղևորությունների համար: Միևնույն ժամանակ, ի տարբերություն ներկայումս գործող սանիտարական անցաթղթի, այն կտրամադրվի միայն ամբողջական պատվաստման հիման վրա (ԵՄ-ում թույլատրված դեղերի երկու հիմնական ներարկում և խթանող պատվաստում):

Միևնույն ժամանակ հաշվի չի առնվի COVID-19-ով հիվանդացած լինելու հանգամանքը, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների առկայությունը։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան