Ներքին 5 տարի առաջ - 12:42 02-07-2021

Նախադպրոցական կրթության ոլորտում սահմանվում են պետական քաղաքականության միասնական չափանիշներ. ԿԳՄՍՆ

Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի՝ լիցենզավորման դաշտ կբերվեն նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, կլիցենզավորվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Գործող կենտրոնները պետք է դիմեն լիցենզիայի վերաձևակերպման օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Լիցենզիայի վերաձևակերպման դեպքում պետական տուրք չի գանձվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը