Արտաքին 4 տարի առաջ - 18:52 27-10-2021

Նացիստների դեմ հաղթանակի գործում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար սահմանվում է 15-օրյա կալանք

Պետդուման կքննարկի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները, որոնք պատասխանատվություն են սահմանում նացիստական ​​Գերմանիայի դեմ հաղթանակում Խորհրդային Միության վճռորոշ դերը ժխտելու, Երկրորդ համաշխարհային պատերազմում կոմունիստների և նացիստական ​​Գերմանիայի նպատակները նույնացնելու և եվրոպական երկրների ազատագրման գործում ԽՍՀՄ մարդասիրական առաքելությունը չճանաչելու պատճառով։ Փաստաթուղթը ստորին պալատ են ներկայացրել մի խումբ պատգամավորներ ու սենատորներ։

Այս գործողությունների արգելքն ընդունվել է խորհրդարանի կողմից այս տարվա սկզբին, օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրանում խախտումների համար պատասխանատվություն չէր սահմանվել։ Նոր փաստաթուղթը առաջարկում է քաղաքացիներին տուգանել մինչև հինգ հազար ռուբլի կամ կալանավորել 15 օրով։ Պաշտոնյաների և իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն մինչև 100 հազար ռուբլի: Նրանք պատժվում են նաև աշխատանքի կասեցմամբ՝ մինչև երեք ամիս ժամկետով։

ԽՍՀՄ-ի դերի ժխտումն ու կոմունիստների և նացիստների նպատակների նույնականացումը արգելող օրենքի ընդունումից առաջ այն քննադատության էր ենթարկվել մի շարք պատմաբանների կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում