Արտաքին 4 տարի առաջ - 17:24 08-01-2022

Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է: «Արմենպրես»-ին նկարչի մահվան մասին լուրը հայտնեց Մհեր Մանսուրյանի եղբոր դուստրը՝ Նվարդ Մանսուրյանը:

«Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ: Հորեղբայրս հիվանդ էր. թոքերի հետ կապված խնդիր ուներ և դժվարությամբ էր շնչում: Վարակվեց կորոնավիրուսով և հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո կաթվածահար եղավ… չկարողացան փրկել»,-պատմեց Նվարդ Մանսուրյանն ու հավելեց, որ ամբողջ ընթացքում Մհեր Մանսուրյանի հետ կապի մեջ են եղել, սակայն վերջին օրը նա ի վիճակի չի եղել խոսել հարազատների հետ:

Նվարդ Մանսուրյանը շեշտեց, որ հորեղբայրը երբեք չի դադարել նկարել: Նրա համար կարևոր չեն եղել փառքն ու ցուցահանդեսները, դրանց քանակը: Մհեր Մանսուրյանն աշխատել է անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկապես իրեն լավ չի զգացել՝ հարազատներին վստահեցնելով, որ լավ է: «Նրա կյանքում առաջնային էր արվեստը: Մհեր Մանսուրյանի գործերը ցուցադրվել են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, սակայն նա նկարում էր, որովհետև չէր կարող չնկարել»,-ասաց Նվարդ Մանսուրյանը:

Նրա խոսքով՝ Մանսուրյանը շատ կապված էր Հայաստանին, որտեղ տուն ուներ: Հայրենիք էր այցելում ամեն տարի: «2021-ի ամռանը ևս եկել էր Հայաստան: Հանդիպեցինք, միասին ժամանակ անցկացրինք, ու նա կնոջ հետ եղավ նաև Արթիկում, որտեղից նրա ընտանիքը գաղթել էր: Այցելել էին բոլոր այն վայրեր, որոնք կապված էին հորեղբորս մանկության հետ ու որոնք ջերմ հիշողություններ են արթնացրել»,-նշեց Նվարդ Մանսուրյանը:

Նկարչին հողին կհանձնեն հունվարի 11-ին Ֆրանսիայում, սակայն նրա խնդրանքով կինը մի բուռ հող կբերի Հայաստան:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին