Արտաքին 4 տարի առաջ - 21:58 06-01-2022

Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին մասնակցել ՀԱՊԿ երկու զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները պլանավորում են այս տարի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երկու միջազգային զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտելի եղբայրությունը-2022», «Ձմեռ-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլ միջազգային վարժանքներն ու մրցումները փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր զինծառայողների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին