Ներքին 4 տարի առաջ - 14:04 02-01-2022

Մի Հայաստանը բդի փարթի էր անում, մյուս մասը Եռաբլուրում էր. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի և եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պայթյունների պահին պատերազմով անցած և ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ-որ մեկին դա հետաքրքի՞ր է։

Ովքե՞ր էին պայթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։ Երկու Հայաստան բախվել էր միմյանց։ Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ, Եռաբլուրի միջոցառմանն էր հետևում, երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին։

Բախում, որը չպետք է լիներ։ Բախում, որը դեռ շարունակվում է։ Մի Հայաստանը երազում է, որ իր զավակները լինեն արժանապատիվ և վերադառնան Շուշի ու Հադրութ, իսկ մյուս հատվածը երազում է, որ իր որդիները բենթլի քշեն, բայց արդեն կարևոր չէ՝ Լոսում, թե Մոսկվայում։ Եվ հենց բենթլիի մասին երազողներն էլ հերթական անգամ սպանելով զոհված տղերքին, նորից վիրավորելով վիրավորվածներին, կտտանքների ենթարկելով նահատակների հարազատներին՝ սալյուտ էին խփում ու բուդ խժռում և, խելագարություն՝ խմում զոհված տղերքի կենացը։ Էլ չխմեք։ Տղերքը ձեր կենացների կարիքը չունեն»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը