Ներքին 4 տարի առաջ - 13:37 15-12-2021

«FlyOne Armenia»-ն մեկնաբանել է թռիչքի չեղարկման պատճառները

«FlyOne Armenia» հայկական ավիաընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանել է առաջին թռիչքի չեղարկման պատճառը, որը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին ու 16-ին։

Ըստ հաղորդագրության` չեղարկման պատճառը կապված է ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալով (այդ թվում` ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված)։

«Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նաև տեղեկացնում է, որ մյուս ուղղություններով չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։

«FlyOne Armenia»-ն հայցում է ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

Հիշեցնենք, այսօր Hraparak.am-ը հայտնել էր, որ թռիչքը չեղարկվել էր, քանի որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել