Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:30 14-12-2021

Ստի ու ճշտի արանքում․ Հրապարաակ

«Բոլորը բոլորից դժգոհ են։ Ընդդիմությունը դժգոհ է իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից։ Տարեցները դժգոհ են երիտասարդներից, երիտասարդները՝ մեծահասակներից։ Ծնողները՝ զավակներից, զավակները՝ ծնողներից։ Հարուստները դժգոհ են աղքատներից, աղքատները՝ օլիգարխներից։ Գործատուները՝ աշխատողներից, աշխատողները՝ ղեկավարներից։ Մի խոսքով՝ բոլորը բոլորից դժգոհ են, բայց ոչ մեկն ինքն իրենից դժգոհ չէ։ Ոչ մեկն իր սխալը չի ընդունում, բայց ուրիշների սխալների մասին կարող է ամբողջական տրակտատներ կարդալ, դիսերտացիաներ պաշտպանել, հոգեբանական եւ սպեկտրալ անալիզի ենթարկել դիմացինի յուրաքանչյուր փոքրիկ քայլն ու շարժումը, ամեն վրիպումը դարձնել համաշխարհային մեղքի մասին խոսելու հարմար առիթ։ Իսկ սեփական մեղքը գիտակցելու ունակություն գրեթե ոչ ոք չունի։

Ասենք, ամեն անգամ իր մեղքն ուրիշի վրա բարդելու ի՜նչ մաստեր-կլաս է ցուցադրում Նիկոլ Փաշինյանը։ Ի՜նչ խոսքի հմտություն, բեմական տաղանդ, ամեն ինչ գլխիվայր շրջելու մեթոդներ է կիրառում, «կռուտիտի» ի՜նչ հնարքներ, ստի ու ճշտի ի՜նչ միքսեր է անում նա։ Այնպես, որ շարքային մարդու համար դժվար է լինում դրանք իրարից զատելը՝ ձեւը բովանդակությունից տարանջատելը։ Հիշեք՝ քանի անգամ է օգտագործել 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ որպես Սյունիքում հող հանձնելու հիմնավորում, եւ ինչ համառությամբ է չնկատելու տալիս այն բոլոր հակափաստարկները, որոնք բերում են ընդդիմախոսները։

Այնպես, ինչպես 4-5 ամիս շարունակ ողջ իշխանական քարոզչամեքենան, առաջինից մինչեւ վերջին դեմքը պնդում էին, որ պատգամավորների անձեռնմխելիության դրույթը չի գործում, եթե քրգործը հարուցվել է մանդատը ստանալուց առաջ։ Անգամ կիսով չափ իշխանական ՍԴ-ն չկարողացավ հաստատել այդ ապուշ թեզը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է