Մամուլ 4 տարի առաջ - 07:41 10-12-2021

Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է

Նախօրեին Երևան ժամանած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երեւան ժամանելուն պես նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։

Երեկ Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն ուղեւորվել է Գյումրի՝ ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ այսօր, ըստ ամենայնի, կմեկնեն Հայաստանից։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան