Մամուլ 3 տարի առաջ - 08:06 02-03-2023

Բանակցողներից մեկը Մուրադովի մտերիմն է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել: Ի տարբերություն նախորդների, երեկ նաեւ լուսանկար տարածվեց։

Տեսանք, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։ Վերջինս Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն անունով վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։

Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունը լուծարվել է։ Մարտիրոսյանն ադրբեջանցիների հետ բանակցություններին մասնակցել է խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի միջնորդությամբ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի: Նախ՝ ռուսական բանակում են միասին ծառայել, դրանից բացի, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։

Վերջինս որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել` ռուս խաղաղապահների հետ, ու այդպիսով ավելի սերտացել է նրանց կապը։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը արցախյան բանակցողների շարքերում երրորդ անձ էլ կար, լուսանկարում, սակայն, նրա թեւի մի փոքր մասն է երեւում: Արցախյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կաշենի հանքի սեփականատերը։ Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ուղարկել, ով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան