Արտաքին 4 տարի առաջ - 10:06 09-12-2021

«Oմիկրոն» շտամի պատճառով Մեծ Բրիտանիայում կներդրվի «պլան Բ»-ն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հակակորոնավիրուսային սահմանափակումների խստացման մասին՝ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման մասին տեղեկությունների ֆոնին, հաղորդում է Sky News-ը։

Ջոնսոնը հայտարարել է կառավարության «պլան Բ»-ի ներդրման մասին, որի համաձայն երկրում նոր սահմանափակումներ են մտցվելու։ Հաջորդ շաբաթվանից պարտադիր կդառնա աշխատանքի հեռավար ձևաչափը, նաև դեկտեմբերի 10-ից մի շարք հասարակական վայրերում, մասնավորապես՝ թատրոններում և կինոթատրոններում դիմակ կրելը։ Մեկ շաբաթ անց, 500 և ավելի ալցելուներով փակ տարածքներում (օրինակ՝ գիշերային ակումբներում), մուտքի համար COVID-անձնագրեր կպահանջեն։

Ջոնսոնի խոսքով, «ավելի ակնհայտ է դառնում», որ առաջին անգամ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «օմիկրոն» շտամն աշխարհով մեկ տարածվում է շատ ավելի արագ, քան նախորդը՝ «դելտան», և նոր սահմանափակումների ներդրումը «համաչափ և պատասխանատու» որոշում է։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 568-ի։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ