Արտաքին 4 տարի առաջ - 16:11 27-11-2021

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ղեկավարը «oմիկրոն» շտամը համեմատել է Էբոլայի հետ

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) ղեկավար Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «oմիկրոնի» ի հայտ գալը։ Նրա խոսքով, վտանգ կա, որ այս մուտացիան կարող է նույնքան վարակիչ դառնալ, որքան «դելտան» և նույնքան վտանգավոր, որքան՝ Էբոլան։

Funke մեդիախմբին տված հարցազրույցում Մոնտգոմերին ընդգծել է, որ նոր շտամի վտանգավորության վերաբերյալ դեռևս ստույգ տվյալներ չկան, բայց դատելով ամենից, այն կարծես թե շատ արագ է տարածվում։

Մոնտգոմերին նաև ասել է, որ ամենասկզբում աշխարհը թերագնահատել է համավարակի մասշտաբները։ Ինքը ևս կարծել է, որ դա գրիպի տարատեսակ է։ Հետո որոշվեց, որ մարդկությունը կարող է հասնել կոլեկտիվ իմունիտետի: Իսկ հետո հայտնվեց դելտա շտամը, որը, պարզվեց, չափազանց վարակիչ է։ Մոնտգոմերին նաև չի բացառել, որ կպահանջվի վերապատվաստում իրականացնել ամեն տարի։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ