Մամուլ 4 տարի առաջ - 09:22 09-12-2021

Արտահերթ նիստը կտապալե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահի որոշմամբ՝ դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կգումարվի։ Նման պահանջով խորհրդարանի խոսնակին են դիմել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ համապատասխան թվով ստորագրություններով։ Արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ այլն։ Նշենք, որ հերթական նիստերի մեկնարկին դաշինքը որպես հայտարարության տեքստ էր սա ներկայացրել, սակայն խորհրդարանը մերժեց 28 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ հայտարարության տեքստը ներքաղաքական բովանդակություն ու նպատակ ունի: «Մեզ համար անհասկանալի է, որ անվտանգային հարցերի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստում փորձել եք ներդնել միակողմանի ձեւակերպումներ, որ հենց գրելիս ձեզ համար հասկանալի է եղել, որ այն չի ընդունվելու»։

Արտահերթ նիստ չհրավիրել չեն կարող, բայց ենթադրվում է, որ հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, եւ նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը