Մամուլ 4 տարի առաջ - 08:11 09-12-2021

Պետական կառույցներն սկսել են նաև գրավոր հարցերին չպատասխանել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանությունները հաճախ են դժգոհում լրատվամիջոցներից, նույնիսկ օրենսդրական «գլուխգործոցներ» են երկնում՝ իբր դաշտը կարգավորելու, իսկ իրականում ԶԼՄ-ների աշխատանքը էլ ավելի խոչընդոտելու նպատակով: Սակայն մյուս կողմից՝ պետական որոշ կառույցներ ամեն ինչ անում են խոչընդոտելու տեղեկության ստացման ԶԼՄ-ների իրավունքները: Նախ՝ տևական ժամանակ է՝ գրեթե ոչ մի պետական կառույց չի պատասխանում բանավոր որևէ հարցման, նույնիսկ եթե դա օպերատիվ արձագանք է ենթադրում, կամ եթե ակնկալվում է միայն հաստատում կամ հերքում: Միակ պատասխանը հետևյալն է. «Գրավոր հարցում ուղարկեք»:

Իսկ երբ նյութը հայտնվում է թերթում, «նեղվում» են, թե ինչու լրատվամիջոցը չի ճշտել: Այս առումով «առաջամարտիկ» կարելի է համարել ՊՆ-ն: Այն, որ մեր պաշտպանության նախարարությունից որևէ տեղեկություն ստանալը բարդ, հաճախ անհնար մի բան է, վաղուց ենք համոզվել: Բացի այն, որ մինչ մի հարցի հետ կապված պաշտոնական տեղեկություն են տարածում, ինֆորմացիոն ողջ դաշտը ողողվում է տարատեսակ տեղեկություններով, ՊՆ-ից առանձին որևէ պարզաբանում ստանալն էլ վերածվում է իսկական քաշքշուկի:

Մասնավորաբար, «Փաստ» թերթը նոյեմբերի 11-ին գրավոր հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ օրենսդրության համաձայն ակնկալելով պատասխան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն մոտ մեկ ամիս անց անգամ պատասխան չկա: Իսկ երբ ցանկանում ենք ճշտել, թե ինչու չեն պատասխանել, մեր հեռախոսազանգերը պարզապես մնում են անպատասխան: Մինչ վերջերս չափազանց օպերատիվ էր աշխատում վարչապետի աշխատակազմը, գոնե մեր պարագայում որևէ հարցում անպատասխան չէր մնացել: Սակայն վերջին հարցմանն այդպես էլ չպատասխանեցին: Նախ՝ ասացին, թե չեն ստացել, հետո, երբ նորից ուղարկեցինք հարցումը, որևէ արձագանք չստացանք...

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը