Մամուլ 4 տարի առաջ - 09:18 08-12-2021

Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա միջադեպի գործը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ այս անգամ դատախազությունը միջադեպը ուղարկեց ԱԱԾ: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է տարբեր գործերով ՀՔԾ-ի կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Պարզվում է՝ մի շարք քրեական գործերով դատախազությունը ՀՔԾ-ի գործերը հետ է ուղարկում ու պահանջում նոր քննություն իրականացնել:

Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով եւս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, եւ ինչ է կեղծել:

Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց եւ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց: Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեեւ այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը